Այս նշանի ներկայացուցիչները էմոցիաների կարիք ունեն և նրանց համար կարևոր չէ, թե ինչպիսին կլինեն այդ էմոցիաները։ Եվ սերը, և հիասթափությունը ձեռնտու են նրանց։ Ամենից հետաքրքիրն այն է, որ երբ Կշեռքների սիրելին էլ նրանց հանդեպ է զգացմունքներ ունենում, նրանք միանգամից կորցնում են հետաքրքրությունը և սկսում այլ ոգեշնչում փնտրել իրենց համար։ Իրենց ընտրյալներին Կշեռքները գրավում են հավասարակշռությամբ և հանգստությամբ։ Նրանք չեն խնայում նվերների և հաճոյախոսությունների վրա և դրանով էլ գրավում են մարդկանց։ Անձամբ Կշեռքները շատ հաճախ են սիրահարվում, նրանց համա սերը կարծես հոբի լինի։
Այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում զվարճանալ։ Նրանք պաշտում են կրքոտ սիրավեպերը և միշտ սուր զգացողություններ են փնտրում։ Անհնար է գուշակել Երկվորյակների իրական ցանկությունները, քանի որ նրանք ոչ ոքի իրենց մոտ չեն թողնում։ Երկվորյակների համար միաժամանակ մի քանի սիրավեպ ունենալը ոչ մի բարդություն չի ներկայացնում։
Ամենաշատ սիրահարվող նշանների ցանկը սահմանափակում է Աղեղնավորը։ Աղեղնավորները Կուպիդոնի նման հարվածում են ընտրյալի անմիջապես սրտին։ Սակայն Աղեղնավորների զգացմունքները շատ անկանխատեսելի և արագ են, քանի որ այսօր նրանք կարող են սիրահարվել մեկին, իսկ վաղը՝ մեկ ուրիշին։Սիրահարվածության զգացողությունը նրանց հետ մնում է մինչև վերջ։ Նրանք ամեն վայրկյան էմոցիաների կարիք ունեն։ Նրանց համար ոչ միայն սիրելն է կարևոր, այլ նաև սիրված լինելը։Աղեղնավորները կարող են կրքոտ սիրել, նրանք ոչինչ չեն խնայի իրենց երկրորդ կեսի համար։ Սակայն եթե Աղեղնավորը հանդիպի իր նմանակին, ապա նրանք անմիջապես և առանց մտածելու կամուսնանան։