Հույս ունենք, որ Ալեն Սիմոնյանը կզրկվի պատգամավորական մանդատից. փաստաբան


20:46 , 29 ապրիլ, 2020

«Ադեկվատ»-ի համահիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս եկավ հիվանդանոցից: Նրան տեղփոխեցին ոստիկանական բաժանմունք:

Լրագրողների հետ նա չխոսեց, փոխարենը Դանիելյանի փաստաբան Տիգրան Անթանեսյանը տեղեկացրեց հետևյալը.

«Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ընդդեմ Ալեն Սիմոնյանի, որի կողմից ենթարկվել է հարձակման և ստացել մարմնական վնասվածքներ: Հույս ունենք, որ նա կզրկվի պատգամավորական մանդատից և կկրի պատասխանատվություն»: