ՄԻՊ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու, ևս մեկ խումբ մեկնել է ոստիկանության Կենտրոնականի բաժին


20:29 , 29 ապրիլ, 2020

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ այսօր միջադեպ էր գրանցվել Երևանում: Փողոցում պատահաբար միմյանց էին հանդիպել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, իրար բարևելուց հետո Ալեն Սիմոնյանը հարվածել էր Արթուր Դանիելյանի դեմքին: