20:02 , 29 ապրիլ, 2020Tert.am-ը գրում է.
«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ հեռավար քննարկման ընթացքում Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վաալն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում:
«Վստահ եմ՝ մենք շարունակելու ենք տեսնել բավականին բարդ հարաբերություններ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- ասել է նա: Դե Վաալը հավելել է. «Շատ վատ է Երևանի համար՝ վարել բանակցություններ և միաժամանակ ունենալ խնդիր նաև Ստեփանակերտի հետ: Կարծում եմ Երևանի համար առաջնահերթ է կարգավորել հարաբերությունները Ստեփանակերտի հետ և կենտրոնանալ ներքին օրակարգի վրա, որպեսզի ունենանք այն բարեփոխումները, որոնց ձգտում ենք»:
Փաստացի, փորձագետն արձանագրում է, որ Հայաստանի և Ստեփանակերտի ներկայիս քաղաքական էլիտաները տարաձայնություններ ունեն, որոնք անդրադառնում են նաև բանակցային գործընթացի վրա: Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները լիարժեք նույնական չեն հակամարտության կարգավորման հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ