Գավառի միջադեպը հնարավորություն է, որ ոստիկանությունն ի ցույց դնի իր ամբողջ ներուժը. Մակունց


19:34 , 29 ապրիլ, 2020

Factor.am-ը գրում է․

ԼՀԿ մեր գործընկերներին, երևի, դուր չեն եկել Ալեն Սիմոնյանի ասածները, որոնց հակափաստարկ չունեին։ Այսօր Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Էդմոն Մարուքյան-Ալեն Սիմոնյան թեժ բանավեճի մասին։

Նա շեշտեց, որ բարձր է գնահատում Ալեն Սիմոնյանի՝ ներողություն խնդրելու քայլը։

Անդրադառնալով երեկ Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Մակունցն ասաց, որ Գավառի միջադեպը հնարավորություն է, որպեսզի ոստիկանությունն ի ցույց դնի իր ամբողջ ներուժը։ Մանրամասները՝ տեսանյութում: