Ժամանակավոր դադարեցվել է Հրազդանի որոշ թաղամասերի և Ծաղկաձորի գազամատակարարումը


14:17 , 29 ապրիլ, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել Կոտայքի մարզի որոշ հատվածներում գազամատակարարման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։

«Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 14.00-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Հրազդան քաղաքի «Վանատուր», «Ջրառատ», «Կենտրոն», «Մաքրավան» և «Վերին Աղբյուրակ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտարարության մեջ: