Գիտական փաստեր Երկիր մոլորակի մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի


20:30 , 29 ապրիլ, 2020

Տաք, ինչպես Արեգակը

Երկիր մոլորակի միջուկի ջերմաստիճանը գիտնականների հաշվարկներով հասնւմ է 6,230 աստճան Ցելսիուսի : Արեգակի մակերևույթի՝ ֆոտոսֆերայի արտաքին շերտի ջերմաստիճանը հասնում է 5,500 աստիճան Ցելսիուսի:

Ստորջրյա կյանք

Ծովի մակարդակից 2,5 կմ խորության վրա ապրում է մոտ 2,9×10^29 միկրոօրգանիզմ : Նրանց բջիջների բաժանման արագությունը 10-1000+ տարում մեկ անգամ է :

Եղանակով պայմանավորված երկրաշարժերը միֆ են

Երկրաշարժեր տեղի են ունենում Երկրի մակերևույթին գիտականորեն ապացուցված հստակ պատճառներով, որոնք, բնականաբար, կապ ունենալ չեն կարող եղանակային պայմանների հետ :

Ամպերն օգնում են կարգավորել Երկրի վրա ջերմաստիճանը

Եթե հավաքենք ամպերում գտնվող ամբողջ ջուրը, ապա կկարողանանք ողջ երկրագունդը ծածկել մարդու մազի հաստւթյամբ ջրի շերտով :

Երկրի տարիքը

Մեր մոլորակը մարդկությունից մեծ է 10,000 անգամ, և դրա տարիքը կազմում է 4,5 միլիարդ տարի :

Ո՞վ է մտածել «Երկիր» անվանումը

Անգլերենում մոլորակն անվանում են «Earth» : Բառն առաջացել է VIII դարի անգլոսաքսոնական bekerdada բառից, ինչը նշանակում է հող կամ հումք :

Ճանապարհ դեպի Երկրի կենտրոն

Երկրագնդի միջուկը կազմված է կոշտ ժայռանյութից և երկաթով հարուստ հեղուկ մետաղից : Հեռավորությունը մակերեսից մինչև միջուկի մակերևույթ կազմում է մոտավորապես 3,000 կմ, իսկ մինչև միջուկի կենտրոն՝ 6,371 կմ :

Ստորգետնյա ցնցումները հնարավոր է զգալ նաև մոլորակի հակառակ կողմում

2013 թ. Օխոտի ծովում 640 կմ խորության վրա 8 բալանոց երկրաշարժ գրանցվեց : Այն զգացել են Ավստրալիայի բնակիչները, ինչպես նաև Մոսկվայում՝ ավելի ցածր ուժգնությամբ&