Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 1932 է, մահվան դեպքերինը՝ 30


10:59 , 29 ապրիլ, 2020

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 1932-ի, ունենք առողջացման 900, մահվան՝ 30 դեպք, փաստացի բուժվողները 1000-ն են, բացասական թեստեր՝ 20189:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: