Իրինա Շեյքն արխիվային լուսանկարներ է հրապարակել (Photo)


06:44 , 29 ապրիլ, 2020

Ռուսական արմատներով հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքն ինստագրամյան իր էջի Stories բաժնում արխիվային կադրեր է հրապարակել։

34-ամյա աստղը լուսանկարներում պատկերված է մայրիկի, քրոջ, ընկերուհիների հետ։ Շեյքը երկրպագուների հետ նաև մանկությունից լուսանկարներով է կիսվել, որոնցից մեկում նա Ձմեռ պապի հետ կանգնած է տոնածառի կողքին։

Սուպերմոդելը նաև իտալացի դիզայներ Դոնաթելա Վերսաչեի, գործակալ Ալի Կավուսիի և հագուստի մոդելավորող Ժան Պոլ Գոտյեի հետ լուսանկարներն է ներկայացրել հետևորդներին։