Հիվանդանոցի ուժեղացված ռեժիմի պայմաններում՝ ոստիկանապետի աչալուրջ հսկողության ներքո, սպանվածների կողմնակիցները կարողանում են մտնել հիվանդանոց եւ լուծել հարցերը՝ սպանությամբ


23:46 , 28 ապրիլ, 2020

Գեղարքունիքի մարզում ժամեր առաջ երկու հոգի սպանվում են, չորսը վիրավորվում: Հանցագործները՝ երկուսը, փախուստի ճանապարհին վթարի են ենթարկվում եւ տեղափոխվում հիվանդանոց: Բնականաբար Գեղարքունիքի մարզ են շտապում ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ահա հիվանդանոցի ուժեղացված ռեժիմի պայմաններում՝ ոստիկանապետի աչալուրջ հսկողության ներքո, սպանվածների կողմնակիցները կարողանում են մտնել հիվանդանոց եւ լուծել հարցերը՝ սպանությամբ: Մարտաֆիլմի լավ սցենար ա՝ ցավոք իրական: Սա՝ որպես անոնս: