Մամեդյարովը իր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փշի հետևից է ընկել


22:00 , 28 ապրիլ, 2020

Հասարակության հետ թափանցիկ աշխատելու կոչ Հայաստանին անում է մի երկրի ԱԳ նախարար, որը տարիներ շարունակ իր հասարակությանը մոլորոցնում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա շեշտը դնելով, մոռանալով, որ միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումը տեսնում է այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով:

Թափանցիկ աշխատելու կոչ է անում մի երկրի ներկայացուցիչ, որտեղ ներքին տարաբնույթ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներից, պետության ղեկավարի և նրա մերձավորների մասնակցությամբ օֆշորային սկանդալներից հասարակության ուշադրությունը շեղելու համար մշտապես օգտագործվում է թշնամու կերպարը: