21:00 , 28 ապրիլ, 2020Նյու Յորքի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրություն են կատարել և եկել եզրահանգման, որ ատամներն իրենցից ներկայացնում են մարդու կայնքի մշտական ու ճշգրիտ կենսաբանական արխիվ՝ ծննդյան պահից մինչև մահը : Ուսումնասիրության արդյունում ստացված տվյալները նոր վկայություններ են մարդկային կյանքի այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք են վերարտադրողականությունը, ազատազրկումը, սթրեսային իրավիճակները և այլն :
Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Scientific Reports գիտական ամսագրում :
Ուսումնասիրությունը կատարվել է ցեմենտի, ատամի հյուսվածքի հիմքով :
Իրենց աշխատանքում գիտնականներն ուսումնասիրել են 25-69 տարեկան, սակայն մարդկանց 50 ատամ՝ վերցված այնպիսի կմախքներից, որոնց տարիքի, հիվանդությունների և ապրելակերպի մասին տվյալներ են հայտնի : Տեղեկությունների մեծ մասը ստացվել է հանգուցյալների հարազատներից : Այնուհետև գիտնականներն օգտագործել են վիզուալիզացիայի մի շարք մեթոդներ և մանրամասնորեն ուսումնասիրել ատամները :
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները ստուգել են հիպոթեզն այն մասին, որ ֆիզիոլոգիական նշանակալի իրադարձությունները, ինչպիսիք են, օրինակ, կանանց վերարտադրողականությունը, ազատազրկումը, կանանց ու տղամարդկանց համակարգային հիվանդությունները, մշտական փոփոխություններ են կատարում ատամի ցեմենտի միկրոկառուցվածքում:
Ատամի ցեմենտի միկրոկառուցվածքը, որը տեսանելի է միայն միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ, կարող է ցույց տալ այն մանրաթելերի ու մասնիկների կազմակերպումը, որոնցից կազմված է ատամի այս հատվածի նյութը:
«Ատամը չի համարում կմախքի ստատիկ մաս: Այն մշտապես կորեկցիայի է ենթարկվում և արձագանքում է ֆիզիոլոգիական գործընթացներին», - նշել է ուսումնասիրությանը մասնակցող գիտնականներից մեկը: Ուսումնասիրությունները շարունակվում են: