Նոր Նորքում երիտասարդները դանակահարել են իրար


04:30 , 28 ապրիլ, 2020

168.am-ը գրում է.

Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին ապրիլի 26-ին, ժամը 17։47-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի` թիակի ծակած վերքով:

Ժամը 18։44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էլ հաղորդում ստացվել, որ շտապ օգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։30-ին,Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդները դանակահարել են իրար: