ԵԽԽՎ-ում թեժ է լինելու


23:38 , 27 ապրիլ, 2020

Ադրբեջանը հերթական քայլն է անում միջազգային հանրության համար իր արհեստական ստեղծած միավորի՝ "ԼՂ ադրբեջանական համայնքի" ձայնն ավելի լսելի դարձնելու համար: Արդեն իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր դարձած Թուրալ Գյանջալիևը ներգրավվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կազմում: Ուստի, մոտակա տարիներին արդեն իբրև "Ղարաբաղից ընտրված ներկայացուցիչ" ելույթներ է ունենալու ու ԵԽԽՎ-ում բոլորին պատմի "Ղարաբաղի հանդեպ իր սիրո" մասին:

Կարելի է հիմա մտածել, թե ինչ կոնստրուկտիվ ու դեստրուկտիվ ռեսուրսներով պիտի սա կանխեինք, և ինչու մեր իշխանությունը ուղղակի նախընտրեց չնկատել այս գործընթացը, բայց այսօր ավելի տեղի է մտածել "ինչ ենք անելու" հարցի շուրջ: Ու փորձագիտական հանրությունն այս դեպքում, իմ կարծիքով, պիտի ուշադրություն հրավիրողն ու խորհուրդներ տվողը լինի, քանի որ առանձնապես մեծ չի հույսը, որ իշխանությունն ինքնակամ կհրաժարվի ուղղակի խնդիրը չնկատելու իր գծից: