Ասում եք․ «Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում»։ Նախարարը, կարծեմ, ասաց, որ բուհն է որոշելու, թե ինչ քննություն հանձնի դիմորդը։ Առաջարկում եմ միանգամից ներդնել ընդունելության քննության այնպիսի հարցաշարային քննություն, որը պարունակի տվյալ բուհում սովորելու և մասնագետ դառնալու համար անհրաժեշտ տարբեր առարկաների հարցեր։ Համամասնությունը թող բուհը որոշի, բուհն ինքը թող կազմակերպի ընդունելության քննությունը, իսկ միայն մեկ քննությամբ ընդունել, նշանակում է բուհում կրթության և ապագա մասնագետի, առանց այդ էլ որոշներում շատ ցածր մակարդակը, որակը գցել։ Հետո՞, կորոնավիրուսից հետո մեզ պետք չե՞ն որակյալ մասնագետներ։ Լավ ե՞ք քննարկել այս հարցերը։ Շատ մտահոգ եմ