4 աստղեր, որոնք արդեն բավականին երկար ժամանակ է՝ միայնակ են և հաճույք են ստանում իրենց մենությունից


02:09 , 28 ապրիլ, 2020

Ոչ բոլորն են այն կարծիքին, որ երջանկությունը պետք է բաժանել երկուսի միջև։ Շատ աստղեր իրենց միայնակ էլ են բավականին լավ զգում։ Այս հայտնիները չունեն զուգընկեր, բայց իրենց կյանքը վայելում են ամբողջ 100%-ով։

Էմմա Ուոթսոն

Դերասանուհին, որը 2009 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես տասնամյակի ամենաբարձր վարձրատրվող դերասանուհի, վերջրես դարձել է 30 տարեկան։ Էմման հերքում է սիրելի ունենալու բոլոր լուրերը։

Էմիլիա Քլարկ

AskMen ամսագրի համաձայն աշխարհի ամենացանկալի կինն է, որը կարելի է ասել դարձել է ֆեմինիստուհի։ Պարզվում է, որ կանանց իրավունքները պաշտպանելուն Էմիլիաին դրդել է Դեյներիս Տարգարիանի դերը՝ «Գահերի խաղում»։

Դրյու Բերիմոր

Դրյուն շատ վաղ է աստղ դարձել։ Այդ պատճառով սիրավեպերն էլ բավականին շուտ սկսվեցին։ Արդեն 16 տարեկանում նա պսակադրվեց Լելենդ Հեյուորդի հետ. ճիշտ է ամուսնությունը մի քանի ամիս անց ավարտվեց։ Կարճատև սիրավեպերից և մեկ ամուսնությունից հեո 2012 թվականին Բերիմորն ամուսնացավ Ուիլլ Կոպելմանի հետ։ Նրանք երկու դուստր ունեցան։ Սակայն 2016 թվականին նրանք բաժանվեցին։ Բաժանումից հետո մինչև այսօր Դրյուն միայնակ է, նկարահանվում է ֆիլմերում և դաստիարակում է իր դուստրերին։

Թոմ Կրուզ

57-ամյա դերասանը Քեթի Հոլմսից բաժանվելուց հետո վախենում է նոր հարաբերություններից։ Ոչ, նա չի մեկուսացել, և ԶԼՄ-ներում նրա սիրավեպերի մասին անընդհատ նոր տեղեկություններ են հայտնվում։ Սակայն Թոմը գերադասում է գաղնի պահել իր անձնական կյանքը և 2015 թվականին բաժանվելուց հետո որևէ լուրջ հարաբերություններ չի ունեցել։