Ձեզ թվում է երկրի ամենամեծ ԲԿ-ներից մեկում 20 վարակված աշխատողի մասին ինֆոն կարողանալո՞ւ եք հանրությունից թաքցնել


22:14 , 27 ապրիլ, 2020

Factor.am-ը պնդում է, որ «Էրեբունի» ԲԿ-ում բուժանձնակազմից 20+ մարդ կա նոր կորոնավիրուսով վարակված։

Առողջապահության նախարարությունը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում է։

Հարցս. ինչո՞ւ։ Երբ պետք է լինում ինչ-որ բուժհաստատության դեմքին թռնել, առողջապահության նախարարը երբեք առիթը բաց չի թողնում։ Տեսնես հիմա, երբ հանրային կարևորության հարց է, ինչո՞ւ է լեզուն քարկապ ընկել։

Կամ լավ, ինչքա՞ն եք թաքուն պահելու այդ ինֆոն։ Ձեզ թվում է երկրի ամենամեծ ԲԿ-ներից մեկում 20 վարակված աշխատողի մասին ինֆոն կարողանալո՞ւ եք հանրությունից թաքցնել։ Իմաստը՞։