Հիմա էլ, այսօր Կառավարության շենքի դիմաց բերման ենթարկվածին եք հերոսացնու՞մ


21:44 , 27 ապրիլ, 2020

Հիմա էլ, այսօր Կառավարության շենքի դիմաց բերման ենթարկվածին եք հերոսացնու՞մ:

Մի դեպք պատմեմ իմ և Միքայելի վերաբերյալ: ՖԲ-ում ընկերներ էինք: Նա ինձ հեռացրեց ընկերների ցանկից և ասաց դրա մասին՝ հեռացրեց նրա համար, որ ես հանրապետական եմ, նրա համար, որ դեմ եմ «Սասնա Ծռեր»-ի գաղափարներին, նրա համար, որ դեմ էի փողոցային պայքարին և ընդհանուր առմամբ տեղի ունեցողին:

Գիտե՞ք, հարցը այն չէ, որ նա հեռացրեց ընկերների ցանկից, որովհետև ասեմ ավելին՝ բարեկամներ էլ ունեմ, ովքեր նույն ձև են պահել իրենց, ինչպես Միքայելը և դա ինձ մեղմ ասած միևնույն է, հարցը այն է, որ ես մնացի հանրապետական, նույն Տիգրան Վարդանյանը իր գաղափարներով և պատկերացումներով, ինչպես երկու տարի առաջ, այդպես էլ՝ այսօր և վաղը, իսկ նա Նիկոլի աջակցից դարձավ Նիկոլի դեմ ակցիա անողի:

Նա փառավորված ճանապարհ էր փակում, իսկ այսօր, երբ նրա երեխայի ծննդյան օրով ( ի դեպ շնորհավորում եմ պուճուրին) անջատել են իրենց տան լույսը թե ջուրը, մեղավորը միայն ինքն է, ոչ թե Նիկոլը: Այո՛, եղբայր, դու ես մեղավորը:
Մի առիթով ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ստի և կեղծիքի իշխանությանը օժանդակել են՝ փողոց փակել, սիգնալ տվել, «կաստրուլկեքով» իրենց տանեցիների պսակադրությունը վերաարտադրել և այսօր ունեն պրոբլեմներ, մեղավորը հենց իրենք են և թող չբողոքեն: Մեղմ ասած տգեղ է նայվում:

Իհարկե ես հիմա էլ համաձայն չեմ քեզ հետ տեղի ունեցածին, որովհետև ինձ համար չկան մարդիկ, ում ես իմ պետության ներսում ընդունեմ որպես՝ թշնամու, ինչպես դու և քո նմաններն էիք վերաբերվում ինձ և մնացածիս:

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Դըմփ-դըմփ հու Միքայել ջան: