Թինա Թյորները հարսանիքի է պատրաստվում


13:59 , 18 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Շվեյցարիայում կայանալիք Թինա Թյորների հարսանիքին հրավիրված են մոտ 120 հյուրեր: 73-ամյա երգչուհին կնշի հարսանիքը Ցյուրիխում` լճի ափին գտնվող իր շքեղ առանձնատանը: Թինա Թյորներն ամուսնանում է երաժիշտ, պրոդյուսեր Էրվին Բախի հետ, ով 16 տարով փոքր է երգչուհուց:

Կիրակի օրը նախատեսված հյարսանիքին կմասնակցեն երգիչ Դեվիդ Բոուին, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, էրոս Ռամազոտին և այլոք: Բուդայական կրոնի հետևորդ Թինա Թյորների հարսանյաց արարողությունը կանցկացվի` համաձայն բուդայական հարսանյաց ծիսակատարության: Հարսանյաց արարողության բոլոր մասնակիցները հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն սպիտակ զգեստով, իսկ հյուրերից յուրաքանչյուրը կլվանա ջրով զույգի ձեռքերն ու կհայտնի իր մաղթանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ