Մարտ ամսից հաստատված մոտ 2,5 մլն դրամի չեղարկումներ ենք ունեցել հյուրատանը, կառավարությունը 49.000 դրամի օգնություն է տրամադրում


13:36 , 27 ապրիլ, 2020

Մարտ ամսից հաստատված մոտ 2,5 մլն դրամի չեղարկումներ ենք ունեցել հյուրատանը, որոշ դեպքերում կանխավճարն ենք ստիպված վերադարձրել: Մոտ 1 մլն էլ ուղղակի չեղարկումներ են եղել, որոնց 60+%-ը սովորաբար հաստատվում է: Կառավարությունը հաշվարկման հիմք է վերցրել նախորդ տարվա երրորդ եռամսյակի (տուրիզմի դեպքում արդեն անկում գնացող ամիսների) շրջանառությունը, ու չեք պատկերացնի, մի հրաշք․ 49 000 դրամի օգնություն ա ստացվում: Մտածում եմ՝ որտեղի՞ց թիկնազոր ճարեմ, որ էդ գումարը բանկից ստանամ։ 

Որոշ լուրերի համաձայն՝ ավիափոխադրողներ կան, որոնք օգոստոսին նոր որոշել են վերսկսել իրենց թռիչքները:

Կարճ ասած` դրսից եկող տուրիստի հույսին ապրող հյուրատները կարող են հրաժեշտ տալ իրենց գործունեությանը:

#RIP_tourism