Այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները


12:37 , 27 ապրիլ, 2020

Իսկ նոր կորոնավիրուսի «ակտիվ քեյսերի» (կամ, ինչպես Առողջապահության նախարությունում են ձևակերպում, «փաստացի բուժում ստացողների») թիվը ապրիլի 17-ից սկսած շարունակում է աճել։

Հիշեցնեմ, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումները մտցնելուց ուղիղ 10 օր հետո աճը դանդաղել էր, գրեթե դադարել։

Ապրիլի 7-ից սկսեցին փաստացի թուլացնել սահմանափակումները։ Ուղիղ 10 օրից աճը վերսկսվեց և շարունակվում է առ այսօր։

Արդեն ամսից ավելի է՝ տեղաշարժերի սահմանափակումներ են։

Եթե իշխանություններն չընկնեին իրենց վարկանիշների հետևից և 4-շաբաթանոց խիստ կարանտին անեին (զուգահեռ թեստավորելով և մարդկանց բացատրելով վտանգը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը), ապա այսօրվանից արդեն կարող էին երկրի ներսում տնտեսությունը բացել։

Փոխարենը և՛ տնտեսությանը հարված հասցվեց, և՛ կորոնավիրուսի վարակը շարունակվում է տարածվել, ինչից հետևում է, որ սահմանափակումները ստիպված շարունակվելու են։

Այն էլ նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները։