1000 դոլար թեյավճար՝ 19 դոլարանոց պատվերի համար


02:46 , 27 ապրիլ, 2020

Ամերիկուհին 1000 դոլար թեյավճար է թողել 19 դոլար պատվերի հաշիվը փակելիս: Այդ մասին հայտնում է FOX 11-ը:

Ամերիկյան Հյուսթոն քաղաքի բնակչուհին տեղի իտալական ռեստորաններից մեկի մշտական հաճախորդն է: Կարանտինի պայմաններում Cavatore կոչվող ռեստորանը աշխատում է միայն առաքումներով՝ կրելով մեծ վնասներ: Հենց այդ նպատակով էլ ամերիկուհին, պատվիրելով 19,49 դոլարի սնունդ, որպես թեյավճար թողել է 1000 դոլար՝ կտրոնի վրա գրելով՝ «դիմացե՛ք»:

Ռեստորանի տերը՝ Ֆեդերիկո Կավատորեն, ասել է, որ հաճախորդն արել է մի բան, որը շատ անհրաժեշտ էր անձնակազմին: Այդ հերթափոխի 4 մատուցողները գումարը հավասարապես բաժանել են իրար մեջ: Հաճախորդի այդ քայլը, բացի ֆինանսականից, նաև հոգեբանական նշանակություն է ունեցել: Ռեստորանի տերը հեռախոսով անձամբ է շնորհակալություն հայտնել հաճախորդին: