Բժիշկ Վահե Տեր-Մինասյանին անձամբ խոստանում եմ իմ հնարավորության սահմաններում իր ուզած «անթավիշը» տրամադրել ոչ հեռավոր ապագայում


13:52 , 26 ապրիլ, 2020
Փաշինյանի կողմնակիցների շրջանում նորից հայտնվել են մարդիկ ովքեր բողոքում են «թավիշից» և չգիտես ինչի իշխանություններից են պահանջում «շտապ անթավիշ միջամտություններ»: Օրինակ երեկ բժիշկ Վահե Տեր-Մինասյանն էր «վատացել» էս թեմայով ու Խառատյան Արսենի գրառման տակ բողոքում էր թավիշից ու իշխանություններից «անթավիշ» էր սպասում:
Անկեղծ ասած զարմանում եմ էս մարդկանց վրա, այ ձեր ցավը տանեմ «անթավիշ» եք ուզում ինչի՞ դուք չեք անում, ինչի պետք ա էդ իշխանությունը անի: Կամ ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք անթավիշ:
Էս թեմայով վաղը նախնական 13:30-14:00-ն ուղիղ եթերում եմ լինելու ու մանրամասն բացատրեմ, թե ինչ նկատի ունեն վահետերմինասյաններն ու մնացածները իշխանություններից դա պահանջելով, ի՞նչ կարա անի իշխանությունը, ի՞նչ կարան անեն իրանք... օգնենք երեխեքին իրանց սրտի ուզածին հասնեն, իսկ մինչև ուղիղ եթերն ասեմ, որ իշխանություններից «անթավիշ» պահանջելը կոնցեպտուալ առումով հանցավոր է, իսկ մարդկային տեսակետից` ՏՈԻԶԻԿՈՒԹՅՈՒՆ:
Իսկ բժիշկ Վահե Տեր-Մինասյանին անձամբ խոստանում եմ իմ հնարավորության սահմաններում իրա ուզած «անթավիշը» տրամադրել իրան ոչ հեռավոր ապագայում: