Լրագրող Նիկոլ Փաշինյանի ապօրինի եկամուտները. «Հայկական ժամանակ»-ի «price list»-ը 2000-ականներին


22:04 , 25 ապրիլ, 2020

Ինչպես հայտնի է, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր լինելուց, երկար տարիներ զբաղվել է նաև լրագրությամբ, 1998 թվականից մինչև 2012 թվականը դե յուրե եղել է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, ապա պաշտոնը հանձնել է կնոջը՝ Աննա Հակոբյանին։

Այսօր մեզ հայտնի լրատվամիջոցների խմբագիրներ, լրագրողներ, պաշտոնյաներ դարձած բազմաթիվ անձինք Փաշինյանի հետ եղել են նույն թիմում՝ ներսից ծանոթ լինելով նրա՝ որպես լրագրող և խմբագիր գործելաոճին։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա եղել է ամենակոռումպացված լրագրողներից մեկը և նորանկախ հանրապետության լրագրության մեջ հանդիսացել կոռուպցիայի հիմնադիր հայրերից մեկը։

Դրանով էր պայմանավորված Փաշինյանի նախկին գործընկերների սուր արձագանքը նրա՝ ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր նախկին գործընկերների հասցեին հնչեցրած արտահայտություններին։

Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանն ասել էր. «Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, տենց ա կառավարավել»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով. «Հիմա չի ստանում էդ փողը և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում։ Հիմա եթե ստանում են ուրիշ տեղերից էլ, վախվխելով են ստանում. «կարող ա՞ ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի և խայտառակ ըլնենք»։ Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»։

Այս արտահայտություններից հետո նրա լրագրողական գործելաոճին քաջածանոթ մարդկանցից ոմանք Փաշինյանին հրապարակային հիշեցրին իր անցյալը։ Ոմանք էլ ուշագրավ տեղեկություններ փոխանցեցին AntiFake.am-ին։ Բացառիկ տեղեկություններ ստացանք անգամ Փաշինյանի՝ «ՀԺ»-ում խմբագիր եղած տարիների «price list»-ի (գնացուցակ) մասին։

Մեր վստահելի աղբյուրները մեզ փոխանցել են «Հայկական ժամանակ» օրաթերթին գումարներ փոխանցած անձանց անունները, որոնք առայժմ չենք հրապարակի։ Այս հրապարակմամբ կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր եղած ժամանակահատվածում որդեգրած «սկզբունքների» մասին։

Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը խմբագիր եղած ժամանակ մարդկանց չվարկաբեկելու, մարդկանց մասին հոդվածներ չգրելու դիմաց գումարներ է վերցրել այդ ժամանակվա իշխանություներից, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմից։ Մենք պարզեցինք, որ դա տեղի է ունեցել առանց նախագահի իմացության՝ նրա աշխատակազմի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը գումարներ է վերցրել նաև տարբեր քաղաքական գործիչներից, այն ժամանակ Ազգային ժողովում բավականին մեծ ներգրավվածություն ունեցող կուսակցություններից մեկի ղեկավարից, «Արտաշատյան կլանից», ինչպես նաև մանր ու միջին օլիգարխներից։

Ըստ մեր աղբյուրի՝ նրա խմբագիր եղած ժամանակ «ՀԺ»-ի, այսպես ասած «price list»-ը սկսել է ամսական 500 դոլարից մինչև 4000-6000 դոլար։ Իսկ նախագահի աշխատակազմից, նույն աղբյուրի փոխանցմամբ, նա ամեն ամիս ինչ-ինչ պայմաններով ստացել է 4000-5000 դոլար գումար։

Ամբողջական հոդվածն այստեղ