20:30 , 25 ապրիլ, 2020Օբյեկտիվորեն անհնար է պատկերացնելը մի դեպք, երբ կատարված հանցագործությունն իր հետևից չթողնի անգամ ամենաանշան հետք : Հենց այս հանգամանքն է մշտապես օգնության հասնում հետաքննություն ու նախաքննություն իրականացնող բոլորի մարմիններին : Սպանության կամ մարդկանց խմբի զանգվածային ոչնչացման պարագայում ևս կանոնը նույնն է. նրանք պարզապես չեն կարող օդում անհետանալ :
Սակայն, պարզվում է, արտասովոր բացառություններ լինում են : Գիտնականներին 90 տարի շարունակ չի հաջողվում պարզել 1930 թ. Կանադայում մի շարք մարդկանց անհետացման հանելուկային պատճառը : Կանադայում կար «Անգիկունի» կոչվող մի լիճ, որի շուրջ տեղակայված էր նույնանուն ձկնորսական գյուղ : Գյուղի բնակիչներն ինուիթներն էին, որոնց քանակը անցնում էր 2000-ից : Նրանց առանձնահատկությունն այն էր, որ մշտապես յուրահատուկ բարսրտությամբ էին ընդունում բոլոր ճանապարհորդներին :

Անգիկունի հասնելը չափազանց բարդ էր, սակայն, այնուամենայնիվ, միշտ էլ լինում էին որսորդներ, ձկնորսներ և այլ անձինք, որոնք այցելում էին գյուղ : Այդ համարձակների թվում էր կանադացի որսորդ Ջո Լաբելը : Մի անգամ չէ, որ Ջոն այցելում էրր գյուղ. նա այնտեղ որսի հաճախ էր գնում, իսկ գիշերները տեղաբնիկների տներում հանգստանում ու գիշերում էր :
1930 թ. նոյեմբերի 12-ը, սակայն, արտասովոր էր. Ջոն այդ օրը գյուղաբնիկներին չհանդիպեց : Օրը ցուրտ էր, և որսորդն անհամբերությամբ սպասում էր գյուղ հասնելուն : Գյուղ մուտք գործելով՝ Ջոն տեսավ, որ այն տարօրինակ կերպով հանդարտ է, հետևապես որոշեց մոտենալ և ստուգել հենց առաջին տունը : Տունը դատարկ էր, իսկ իրերի դասավորվածությունից հնարավոր էր եզրակացնել, որ տան անդամները րոպեներ առաջ են լքել տունը : Ոչինչ հափշտակված չէր :

Ջոն ուսումնասիրեց գյուղի մյուս բոլոր տները ևս, որոնք բոլորը դատարկ էին : Կասկածելի իրավիճակից անհանգստանալով՝ որսորդ Ջոն հասավ մոտակայքում գտնվող հեռագրատուն, և ժամեր անց գյուղ ժամանեց հատուկ ջոկատ :
Ոստիկանության կատարած բացահայտումները տարօրինակ ու սարսափելի էին : Պարզ դարձավ, որ բնակավայրի գերեզմանոցն ավիրվել է, գերեզմանները բացվել, իսկ դիակները՝ դրանց միջից անհետացել : Գյուղի սահմաններից դուրս, սակայն մերձակայքում հայտնաբերեցին բազմաքանակ սատկած շների : Գյուղի բնակիչները՝ էսկիմոսները, այդ շներին շատ էին սիրում ու համարում իրենց օգնականները : Նրանք երբևէ վնաս չէին պատճառի այդ կենդանիներին, ինչպես նաև չէին պղծի հարազատների գերեզմանները :
Անցել է արդեն իսկ 90 տարի, սակայն էսկիմոսների անհետացման պատճառները մինչ օրս ոչ ոքի հայտնի չեն :