Եթե ուշ թե շուտ ցանկացած գաղափարախոսություն հանգում է ֆաշիզմին, միգուցե բուն ֆաշիզմի հանդեպ արժի՞ փոխել վերաբերմունքը


12:06 , 25 ապրիլ, 2020

Օրերս ընկերներիցս մեկը կրկնեց մի շատ տարածված միտք, մի շատ տարածված կիսաճիշտ: Ասաց` լիբերալիզմը շատ լավ գաղափար է, բայց այն այսօր վերածվել է ֆաշիզմի: Հաստատ լսած կլինեք սա: Իրենց ադեկվատ համարող մարդիկ, սա լսելով, առնվազն լուռ համաձայնվում են: Սա միջին վիճակագրական մարդկային պլանկտոնի ցուցիչ արտահայտություն ա: Միջին վիճակագրականը երբեք չի ձգտում ճիշտն իմանալ, նա ձգտում է հոսքին հարմարվել: Հարմարվելու լավագույն ձևը նույն բանը հա՛մ գովալն է, հա՛մ քննադատելը` հա՛մ մեխին, հա՛մ նալին: Ժամանակին նույն կերպ պնդում էին, որ կոմունիզմը լավ գաղափար է, բայց չի աշխատում: Սա միտված է օբյեկտիվիզմի պատրանք ստեղծել, յանիմ ինքը կողմնակալ չի` լավին լավ, վատին վատ... Իրականում սա «անկողմնակալ» դատարկախոսություն է, որի արդյունքում բովանդակությունը մթագնում է: Սա օբսկուրանտիզմի վառ օրինակ է:

Լիբերալիզմը, ինչպես հայտնի է, մարդուն գերագույն արժեք հռչակած, իրեն ազատ կամքի իրավունք վերապահած ու իրեն ռացիոնալ համարող գաղափարախոսություն է: Էս ամենը, իհարկե, սին է: Կեղծ է: Վիճակագրական փաստ է, որ մարդը ռացիոնալ չէ: Կենսաբանական փաստ է, որ մարդն ազատ կամք չունի, հետևաբար լիբերալիզմը՝ որպես գաղափարախոսություն, ոչ թե լավն է կամ վատը, այլ պարզպես լիովին շինծու է: Նույնկերպ կարելի է «գաղափարախոսություն» զարգացնել՝ հիմնվելով այն տեսանկյունի վրա, որ մոլորակը տափակ է: Մեր պատմության մեր մասի ընթացքում մենք վստահ էինք, որ այն տափակ է, հակառակը պնդողներին ժամանակին վառում էինք: Ոմանք մինչ օրս են պնդում, որ այն տափակ է, բայց դրանից իրականությունը չի փոխվում, իսկ տափակահավատները ուշ թե շուտ լուրջ կոգնիտիվ խնդիրներ են ունենում, մոտավորապես այնպես, ինչպես լիբերալ հասարակություններն են հիմա ունենում:

Նենց որ լիբերալիմզը լավ գաղափար չի կարող լինել առնվազն, որովհետև նման գաղափար չկա, այն մտացածին է ու իրականության հետ աղերս չունի: Ուրիշ հարց, որ նույնիսկ այդ մտացածին գաղափարը իրականում սկսել է վերածվել ֆաշիստականի այն առումով, որ չի ընդունում այլ ճիշտ: Չի կարող քաղաքացին Հոլանդիայում պնդել, որ համասեռամոլը հոգեկան հիվանդ է, նրան անմիջապես կզրկեն ծնողական իրավունքից: Հլը հարց է՝ որն ա ավելի դաժան` մարդուն վառե՞լը, թե՞ երեխայից զրկելը: Հոլանդիայում հռչակել են խոսքի ու խղճի ազատություն, բայց այդ ազատությունը սահմանափակ է միայն այն թեմաներին, որտեղ դեռ պետական ճիշտ չկա: Ընդ որում, նույն Հոլանդիայում ֆաշիզմն արգելված է: Բուն Հոլանդիան ձևով, ոչ թե բովանդակությամբ, հենց ֆաշիստական երկիր է, որովհետև գժին գիժ ասելու համար երեխային ծնողից զրկում է, բայց նացիոնալ սոցիալիստական գրականություն տարածելու համար էլ կարող են նույն ձև պատժել: Այսինքն՝ բոլորը գիտեն, որ թագավորը մերկ է, բայց դրա մասին խոսելը խստիվ արգելված է:

Այս ամենում ինձ ուրիշ բան է հետաքրքիր: Եթե ուշ թե շուտ ցանկացած գաղափարախոսություն, նույնիսկ կեղծ գաղափարախոսությունները հանգում են ֆաշիզմին, միգուցե բուն ֆաշիզմի հանդեպ արժի փոխել վերաբերմունքը: Եթե բոլոր ուղիները տանում են դեպի ֆաշիզմ, եթե բնությունն ինքն ամեն ինչ տանում է դեպի ֆաշիզմ, ինչո՞ւ է մարդը դիմադրում դրան: Եթե ճիշտը մեկն է, ինչքան ուզում ես, պնդի, որ ճիշտ ու սխալ չկա, դրանից իրականությունը չի փոխվի: Բոլորը ուշ թե շուտ հանգելու են ճիշտին, նույնիսկ ամենահամառ մոլորյալները:

Դա անխուսափելի է: Ֆաշիզիմ դեմ պայքարը նույնքան արդյունավետ է լինելու, որքան կլոր մոլորակի դեմ պայքարը, ու հենց լիբերալիզմի որջ հանդիսացող Հոլանդիաներն են դրա վառ ապացույցը:

Ֆաշիզմ իտալերեն նշանակում է «ուժ միասնության շնորհիվ», այն բառացի թարգմանվում է որպես փայտերի խուրձ (ի հակադրություն անհատ ու միայնակ փայտիկների): Էն մեր պապերի հայտնի պատգամն իրականում ուղնուծուծով ֆաշիստական է: Ֆաշիզմը սոցիալիստական մոդել է, որը քարոզում է հավասարություն, հասարակության միասնականություն, ավանդական արժեքներ, պետության հսկողություն տնտեսության հանդեպ և ազգային շահ: Ամենահայտնի ֆաշիստներից էր Բենիտո Մուսոլինին, ով, իմիջիայլոց, վերջապես լուծեց, այսպես կոչված, «Հռոմեական հարցը»: Հենց Մուսոլինին կանոնակարգեց Վատիկանի կարգավիճակը, ամրապնդեց այդ կարգավիճակը Իտալիայի սահմանադրությամբ և լուծեց պետբյուջեից ֆինանսական հատկացումների հարցը: Ու սա, կարծում եմ, շատ օրինաչափ էր․ ուրիշ ո՞նց պիտի վարվեր մարդ, ով կարծում էր, որ բոլոր մարդիկ հավասար են, որ կա մեկ ճիշտ, և որ հայրերին պետք է պատվել: Բոլոր հայտնի ֆաշիստները խորը հավատացյալ էին՝ Հիտլերը, Մուսոլինին, Խոմեյնին, Ստալինը: Խոմեյնին հենց կրոնական գործիչ էր, իսկ Ստալինը հոգևոր ճեմարանի սան էր ու կոմկուսում կրկնապատկել էր եկեղեցու կառուցվածքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խորագիրն էր «America First»-ը, որը ամերիկյան ֆաշիստների սլոգանն է: Համանուն կոմիտեն ժամանակին պնդում էր, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հիտլերին, ոչ թե իր հակառակորդներին: Այդ շարժման անդամ էին նախագահներ Քենեդին ու Ֆորդը: Ռուսաստանում ներկայիս ամենահայտնի ֆաշիստը վերջերս մահացած Էդուարդ Լիմոնովն էր, նա, զուտ փիառ նկատառումներից ելնելով, իր շարժումը անվանում էր նացիոնալ բոլշևիստական (սոցիալիստականի փոխարեն): Լիմոնովին Ելցինի օրոք դատել էին, քանի որ նա կոչ էր անում Ռուսաստանին միացնել Ղրիմն ու Դոնբասը: Նա անձամբ մասնակցել էր մարտական գործողություններին Սերբիայում, Մերձդնեստրում, Աբխազիայում ու շատ արցախամետ էր: Այսօրվա Ռուսաստանում նա հերոսացվում է և հիրավի համարվում է 20-րդ դարի լավագույն ռուս գրողներից մեկը: