11:36 , 18 հուլիս, 20131in.am-ը գրում է.
«Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում գտնել ձեր հարցերի պատասխանը, 1 բաժակ ջուրը կարող է դառնալ ամենալավ որոշումը»,- գրում է Daily Mail-ը: Դա հատկապես արդյունավետ է, եթե դուք ծարավ եք, ասվում է հոդվածում:
Արևելյան Լոնդոնի համալսարանի գիտնականները անցկացրել են փորձ 34 տղամարդու ու կնոջ մասնակցությամբ, որոնց հանձնարարված էր ինտելեկտի թեստ հանձնել երկու անգամ՝ առաջինը հացահատիկի խտանյութից բաղկացած նախաճաշից հետո, մյուսը՝ նույն նախաճաշն ավարտելով 1 շիշ ջուր խմելուց հետո:
Փորձարկվողները, որոնք ծարավ չեն զգացել, ցուցաբերել են ռեակցիայի նույն արագությունը ջրով ու առանց դրա, սակայն նրանք, ովքեր ծարավ են եղել, ռեակցիայի արագությունը արագացել է 14%-ով այն բանից հետո, երբ ջուր են խմել: Այս մասին գրում է Frontiers in Human Neuroscience ամսագիրը:
Գիտնականները ենթադրում են, որ ջուրն օգնել է «ազատել» գլխուղեղի այն հատվածները, որոնք զբաղված են եղել իրենց ծարավի մասին մարմնին «իրազեկելով»: