«Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի». աշխարհահռչակ մարդիկ հայոց ցեղասպանության մասին


21:00 , 24 ապրիլ, 2020

Անատոլ Ֆրանս, ֆրասիացի գրող, 1916

«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է՝ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: 

Ֆայեզ ալ Ղուսեին, արաբ հրապարակախոս, 1917

«Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ականատեսն ապրում է, երբ մտածում է այդ հերոսական և դժբախտ ազգի մասին: Նրա քաջությունն ու ոգին զարմացնում են աշխարհին: Ազգ, որ երեկ Օսմանյան Կայսրության ամենաեռանդուն և առաջադեմ ազգերից մեկն էր, հիշողություն է դառնում»: 

Թեոդոր Ռուզվելտ, ԱՄՆ 26-րդ նախագահ, 1918

«Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է... ձախողում, որ հիմնովին առնչվելէ թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:

Հենրի Մորգենթաու, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան, 1919

«Երբ թուրքական իշխանությունները այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ» :

Ջիմի Քարթեր, ԱՄՆ 39-րդ նախագահ, 1978

«Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվականին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջելու ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբևէ պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևիցե «նյուրեմբերգյան» դատավարություններ» :

Ջորջ Բուշ ավագ, ԱՄՆ 42-րդ նախագահ, 1990

«Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան Կայսրության ղեկավարների ձեռքերով 1915 - 1923 թթ. կրած սարսափելի ջարդերը» :

Ջոն Էվանս, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան, 2005

«Այսօր ես կանվանեմ այն հայերի ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք` ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ` մեր համաքաղաքացիներ, որ ավելի բացեիբաց և ազնիվ քննարկենք այս հարցը: Ես` որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ձեզ ասել՝ որևէ կասկած չունեմ այն հարցում, թե ինչ է եղել: Կարծում եմ, որ մեզ` ամերիկացիներիս համար անհարմար է այս դեպքում խաղալ բառերի հետ: Համոզված եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել»:  

Ուինսթոն Չերչիլ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ

«Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը նախագծված ու իրականացված է եղել միայն քաղաքական շարժառիթներով» :