«105 տարի է անցել այս ողբերգությունից, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել»․ Ավակովը գրառում է կատարել


15:35 , 24 ապրիլ, 2020

Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել:

Համապատասխան գրառումն Ավակովը տեղադրել է Twitter-ի իր էջում։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ցավի և վշտի օր 1915-1924 թվականներին զոհված միլիոնավոր մարդկանց համար: 105 տարի է անցել ողբերգությունից, ողբերգություն, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշե՛լ, որպեսզի թույլ չտալ կրկին»,- գրել է Ավակովը։

Նշենք, որ Ուկրաինան Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: