Օդում կախված բոլոր հնարավոր ու անհնարին հանցանքների մեջ մարդուն մեղադրում են, բայց մեղադրանք են առաջադրում տեխնիկական սխալի պատճառով


13:03 , 24 ապրիլ, 2020
Էս մեկն էլ գրեմ ու գնամ,որովհետև արդեն ներվերս տեղի են տալիս ու էս մարազմին էլ դիմանալ հնարավոր չէ:
Ուրեմն աչքովս ընկավ,որ Միքաել Մինասյանին մեղադրանք է ներկայացվել,մտածեցի ըհը, Նիկոլի ակնարկած Վատիկանի պադվալների,օֆշորների ու էլի այլ հանցագործությունների մասով աղմկահարույց բացահայտումները որ խոստացել էին կիմանանք վերջապես:
Կարդում եմ մեղադրանքը, ինչ որ անհեթեթ տեխնիկական սխալի մասին է:
Ինչպես ասում են. Դե եկ վարդապետ ու մի խենթացի, սա էլ արդեն որ երրորդ դեպքն է,որ օդում կախված բոլոր հնարավոր ու անհնարին հանցանքների մեջ մարդուն մեղադրում են,բայց հենց հերթը հասնում է արդեն օրինական ճանպարհով մեղադրանք ներկայացնելուն տակը մնում է ամենաանհեթեթ մեղադրանքը,որի համար չարժե անգամ այդ մարդուն անհանգստացնել:
Դուխով,սրբադասիր ու մեղքերի թողություն տուր Նիկոլոս:
Էլ ասելու բան չունեմ, ֆինիտա լյա կոմեդիա, վարագույր: