Քաղաքային լավ ստեղծագործությունը բերել, մի գռեհիկ ու այլանդակ կառույցի պատի տակ են դրել


10:56 , 18 հուլիս, 2013

1․ Ո՞ւր ա էս արձանի սեւ քարից գրագետ, գեղեցիկ պատվանդան-քարը
2․ Ո՞վ ա թույլ տվել տանել խցկել պատի տակ, արա՜, դուք ո՞վ եք վաբսչե
3․ Ո՞վ ա որոշել էս զիլ արձանը շարժել, տեղը դնել ինչ-որ Tetra-Pack-ի տուփից  դուրս էկող մարդուն, ո՞վ ա որոշում, որ էն ավելի կարեւոր ու լավն ա, քան էս, որ իրա տեղը գտած քաղաքային ԼԱՎ ստեղծագործությունը բերել մի գռեհիկ, այլանդակ կառույցի պատի տակ, որը ընդհանրապես այդտեղ չպիտի առաջանար, եթե կաշառքով-զոռբայությունով չսարքեին: