Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73, մահվան՝3 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1596 է, մահվան դեպքերինը՝ 27


11:13 , 24 ապրիլ, 2020

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է 3 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 27 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 728 փաստացի բուժվողներինը՝ 841: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 16551 քաղաքացի: