ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ռեկորդային շոգեր են


10:45 , 18 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան շատ քաղաքներում՝ ներառյալ Նյու Յորքում և Վաշինգտոնում, օդի ջերմաստիճանը հասել է 35-ի: Գրանցվել է նաև խոնավության բարձր աստիճան, ինչն ավելի է վատացնում վիճակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

AccuWeather օդերևութաբանական ծառայության փորձագետ Ալեքս Սոսնովսկիի խոսքով՝ այս շաբաթն ամենաշոգն է ողջ ամառվա ընթացքում: ԱՄՆ-ի ողջ հյուսիս-արևելքը վերածվել է իսկական սաունայի:

Նյու Յորքում աշխատում են ավելի քան 400 հատուկ կենտրոններ, որոնք ապահովված են օդորակիչներով: Այնտեղ բնակիչները կարող են թաքնվել անտանելի շոգից: 

Կոմունալ ծառայությունները խոշոր քաղաքների բնակիչներին խնդրել են օդորակիչները ողջ հզորությամբ չգործարկել՝ խուսափելու համար էլեկտրացանցերի գերբեռնվածությունից:

Համաձայն կանխատեսումների՝ ուժգին շոգը կպահպանվի մինչև շաբաթ օրը: Հանգստյան օրերին նշված հատված կներթափանցի սառը հոսանք՝ իր հետ բերելով անձրև ու ամպրոպ: