10:28 , 18 հուլիս, 2013
Doctors.am-ը գրում է.
Վարիկոզի համար չկա սեզոնայնություն` այն արտահայտվում է տարվա ցանկացած ժամանակ: Բայց հենց ամառն են վարիկոզը և ոտքերի այտուցվածությունը դառնում լուրջ խնդիր:
Ամռանը վարիկոզն ամենաշատն է բարդանում` ստիպելով ավելի մեծ ուշադրություն դարձնել ոտքերին և ընդհանրապես առողջությանը. ամառվա շոգն իրենով իջեցնում է երակների տոնուսը` չթաքցնելով երակային աստղիկները: Շատերը ստիպված են թաքցնել ոտքերը երկար զգեստի տակ` քողարկելով վարիկոզային երակները: Բացի դրանից, ինչքան ավելի շոգ է, այդքան ավելի է մեծանում երակային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչը չի նպաստում լավ ինքնազգացողությանը:
Եթե հայտնաբերել եք, որ ձեր ոտքերը հոգնում են կամ ավելի շատ են այտուցվում, խորհրդակցեք բժիշկ-ֆլեբոլոգի հետ: Ժամանակակից սարքավորման օգնությամբ բժիշկը կստուգի ինչպես մակերեսային, այնպես էլ խորքային երակների վիճակը: Հետազոտության արդյունքներով ֆլեբոլոգը կընտրի բուժման մեթոդը:
Գլխավորը` հիվանդությունը չանտեսելն է: Վարիկոզի վաղ փուլում բուժումն իրականացվում է առանց վիրահատության, արագ և անցավ: Սկլերոթերապիայի տարբեր տեսակները, լազերային տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել ոչ միայն բուժման բարձր արդյունքի, այլ նաև կայուն կոսմետիկ էֆեկտի:
Բժիշկ-ֆլեբոլոգների խորհուրդներն արձակուրդի համար
- Արձակուրդն անցկացրեք գետի կամ ծովի ափին: Առավոտյան և երեկոյան, երբ շատ շոգ չէ, բոբիկ քայլեք խոտի, ավազի, խիճի վրա, ափի եզրով:
- Մի չարաշահեք արևայրուքը, ավելի շատ ժամանակ անցկացրեք ստվերում: Շոգը քայքայիչ ազդեցություն ունի երակների վրա, ուլտրամանուշակագույն ճառագայթները նվազեցնում են հյուսվածքների և երակային պատերի էլաստիկությունը, իսկ ոսկեգույն արևայրուքը չի օգնի թաքցնել կապույտ երակային ցանցերը:
- Ամեն օր մշակեք թաթերը, սրունքները և ազդրերը երակների տոնուսը և դրանց դիմադրողականությունը բարձրացնող միջոցներով` տոնուսավորող գելերով, սփրեյով կամ ոտքերի քսուքով, որոնք կարելի է ձեռք բերել դեղատնից առանց դեղատոմսի:
- Օգտագործեք կոնտրաստային լոգանք` ոտքերի համար:
Խորհուրդներ ավիաթռիչքների համար
- Էկոնոմ դասում տեղ զբաղեցրեք անցումին մոտ, որտեղ կա ոտքերը ձգելու բավական տարածք,
- Աշխատեք ամեն կես ժամը մեկ փոքր-ինչ շարժել ոտքերը և փոխել դրանց դիրքը,
- Կրեք հարմար, ազատ, առանց կրունկի կոշիկներ,
- Աշխատեք անհարմար դիրքով չքնել,
- Շատ հեղուկ օգտագործեք (ջուր, հյութ, կիտրոնով թեյ)
- Ասպիրինի մի հաբը թռիչքից առաջ օգնում է կանխել թրոմբերի առաջացումը: