Արցախի սահմանը արյամբ է գծվել, արյունով էլ կպահենք․ ով գրչով փորձի տալ արյունով ազատագրածը, դավաճան է


00:53 , 24 ապրիլ, 2020

Կոմունալները կմուծենք, մի մտահոգվեք, մի կերպ, դժվար, բայց կմուծենք, ինչքան սկանդալային ու հակաժողովրդական արարք արել եք ու հիմա էլ անում եք, ջհանդամ, կդիմանանք, Նիկոլին թեկուզ զզվելով, բայց վարչապետ կհամարենք:

Բայց այն, ինչ ասեց Լավրովը, չեք կարողանալու մարսել, թույլ չենք տալու Արցախը սակարկել, խաղալ մեր ազգային հաղթանակի ադամանդով, դա ձեզ չի հաջողվելու:

Փուլային ձեր կիրթ ընկերոջը հանձնվեք ինքներդ դուք, Արցախի ազատագրման համար ոչինչ չարածներդ իրավունք չունեք Արցախը սակարկելու:

Արցախի սահմանն արյամբ է գծվել, արյունով էլ կպահենք․ ով գրչով փորձի տալ արյունով ազատագրածը, դավաճան է:

Չստիպեք, որ արյան գծած սահմանը պաշտպանենք ձեզանից և ձեր արյունով: