Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել


19:02 , 23 ապրիլ, 2020

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատաել, ՀՀ Գեղարքունիքի մարզպե Գնել Սանոսյանը:

Մարզպետը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։

«87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն,
8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։
Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»