ԱԳՆ-ն շարունակում է խաբել հանրությանը՝ իրենց բացթողումների մեղքը փորձելով բարդել նախկին իշխանությունների վրա


18:15 , 23 ապրիլ, 2020

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ անցած տարվա ապրիլից կողմերը բանակցում են արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը։ Հայկական կողմը այդ փաստը չի հերքում, բայց ասում է, որ միակողմանի զիջումներ չեն լինելու և խոսում «առանց որևէ սահմանափակման» Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Ընդ որում, այդ սահմանափակումների, այսպես կոչված, ստորին շեմ էլ չի դնում մեր ԱԳՆ-ն։ Ստացվում է, որ չեն բացառում, օրինակ, Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի մասին։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ցավոք, պաշտոնական Երևանն այքնան կետերով է թերացել բանակցային գործընթացում, որ կորցրածը վերականգնելու որևէ ռեալ միջոց այս պահին գրեթե չկա։ Եղածն էլ, միանշանակ, այս ապիկար իշխանությունների խելքի բանը չէ։ Ու փոխանակ խելք խելքի տան, մտածեն, թե ինչպես են հաղթահարելու ճգնաժամային այս իրավիճակը, մեր ԱԳՆ-ն, փաստորեն, շարունակում է խաբել հանրությանը՝ իրենց բացթողումների մեղքը փորձելով բարդել նախկին իշխանությունների վրա։ Ընդ որում, նույնիսկ այդ ամոթալի կռիվը նրանք տեղափոխում են ռուսական մամուլ առանց հասկանալու, որ այդկերպ էլ ավելի են բարդացնում իրենց իսկ վիճակը։

Ահա այս և բանակային գործընթացում ի հայտ եկած այլ խնդիրների մասին եմ խոսել 5-րդ ալիքի եթերում։ Հղումը՝ մեկնաբանություններում։