Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղակայված մարտական հենակետերում (Photo)


10:50 , 23 ապրիլ, 2020

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման խնդիրները մշտապես երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են:

Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:

Մանրամասները՝ հղումով՝ http://mil.am/hy/news/7752։