ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկրորդ ալիքը չի կրկնի առաջինի մասշտաբները. Գազետ.ռու


12:25 , 23 ապրիլ, 2020

Pastinfo.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկրորդ ալիքը չի լինի այնքան մասշտաբային, ինչպես առաջինն էր: Հայտնում է Գազետա.ռու-ն:

Թրամփը նշել է, որ վիրուսի երկրորդ ալիքի դեպքում չի լինի այն, ինչի միջով երկիրն անցնում է հիմա: ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ վարակի նոր ալիքին ԱՄՆ-ն ավելի լավ պատրաստված կլինի:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը հնարավոր է նաև չլինի:

Նշենք, որ ԱՄՆ-ն այս պահին առաջինն է կորոնավիրուսով վարակակիրների և մահացածների թվով: Վարակակիրների թիվն արդեն հասել է 849 092-ի, իսկ մահացածներինը` 47 681-ի: