«Ունենք ծայրահեղ ծանր 10 հիվանդ, արհեստական շնչառության ապարատին միացված է 5 պացիենտ, որոնցից մեկը՝ 27 տարեկան»․ Արսեն Թորոսյան (Video)


11:27 , 23 ապրիլ, 2020

Կառավարության նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց իրավիճակը  Հայաստանում՝ կապված կորոնավիրուսի հետ:

Ըստ նախարարի՝

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 հոգի,
Թոքաբորբով հիվանդ է մոտ 230 պացիենտ,
Արհեստական շնչառության ապարատին միացված է 5 պացիենտ, որոնցից մեկը երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի բնածին ծանր հիվանդություն: