1000 պարկովշիկ օգոստոսի 1-ից զրկվելու են իրենց աշխատանքից


09:33 , 18 հուլիս, 2013

Երևանում մոտ 1000 հոգի ավտոկայանատեղի աշխատող կա (պարկովշիկ), ովքեր իրենց օրվա հացն են վաստակում առավոտից գիշեր փողոցում կանգնելով, սակայն օգոստոսի մեկից նրանք զրկվելու են իրենց աշխատանքից, իսկ նրանց ընտանիքներն էլ մատնվելու են սովի, միայն այն բանի պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է քաղաքում կարմիր գծեր քաշել և այդ պարկինգի փողերը ինքը ուտել... Ի գիտություն ֆեյսբուքահայությանը ասեմ, որ այդ պարկովշիկների մեջ քիչ չեն ազատամարտիկներն ու Արցախյան պատերազմի հաշմանդամները...