Պաշտպանության բանակը ներկայացրել է նախօրեին խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի լուսանկարները


19:16 , 22 ապրիլ, 2020

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Արցախի հարավային հատվածում խոցվել է անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացնում ենք անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները: