ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախաձեռնությանը


15:52 , 22 ապրիլ, 2020

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախաձեռնությանը, որով տնտեսվարողները հնարավորություն կստանան մինչև այս տարվա վերջ կատարվող կապիտալ ներդրումների ամորտիզացիոն մասհանումները կատարել ոչ թե նվազագույն 5 կամ 20 տարում, այլ ավելի արագ։

Թեպետ ի սկզբանե առաջարկել էի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմում (ԱԺ-ն էլ համաձայնել էր), քննարկման ընթացքը ցույց տվեց, որ ավելի լավ կլինի չշտապել երկրորդ ընթերցման հարցում և այն կազմակերպել ավելի ուշ։

Այսպիսով, մենք մինչև օրենքի ամբողջական ընդունումը ունենք մոտ 2 շաբաթ, և համոզված եմ՝ այս ընթացքում մեր գործընկերների օգնությամբ նախագիծը կդարձնենք ավելի լավը և ավելի հասցեական։