Ապրիլի 21-25-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները


14:22 , 22 ապրիլ, 2020

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը։

«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին ըմբռնումով մոտենալ որոշմանը»։