Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ


14:34 , 22 ապրիլ, 2020

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 22-ի ցերեկը, 23-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 22-ի ցերեկը, 23-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում