Էն մարդիկ, որ ամիսներ շարունակ պնդում էին, որ բանակցություններ չկան, բայց գնում, 2 օր անդադար բանակցում էին, հիմա ասում են, որ Լավրովը ստում է


13:17 , 22 ապրիլ, 2020

Մեկնաբանեմ էս բոզի տղերքի արձագանքը։ Նրանք պնդում են, որ Լավրովը սուտ է խոսում, երբ ասում է, որ բանակցային սեղանին փուլային տարբերակով լուծման փաստաթուղթ կա: Հասկանո՞ւմ եք, էն մարդիկ, որ Արցախի նախագահի հարցմանն ի պատասխան ասել են, որ «ընտրյալ ներկայացուցիչ» ձևակերպումը վրիպակ է, իսկ շաբաթներ անց այդ «վրիպակը» դարձրել են պաշտոնական փաստաթղթի մաս, պնդում են, որ Լավրովը ստում է: Էն մարդիկ, որ դուրսը մի տեքստ են արտաբերում, իսկ ներսը մի քանի նախադասություն են ավելացնում ու բռնվելիս պնդում են, որ դա թարգմանչական վրիպակ է, հիմա ասում են, որ միջազգային հանրությունը ստում է: Էն մարդիկ, որ ամիսներ շարունակ պնդում էին, որ բանակցություններ չկան, բայց գնում, երկու օր անդադար բանակցում էին ու պահանջում, որ բանակցային գործընթացը պիտի գաղտնի պահվի, հիմա ուզում են ասել, որ աշխարհի առաջատար դիվանագետը ստում է:

Մեր բոզի տղերքի հետ ամեն ինչ պարզ է, այստեղ մեկ այլ բան է հետաքրքիր՝ ինչո՞ւ է Լավրովը խախտում Ժնևում հայկական կողմի պահանջով ձեռք բերված այն պայմանավորվածությունը, որ բանակցային գործընթացը պետք է գաղտնի պահվի հասարակություններից: Սա ակնհայտ սաբոտաժ է: Լավրովը փաստացի վիժեցնում է փուլային տարբերակի բանակցություններն ու սա նորություն չէ: Նույն կերպ շաբաթներ առաջ Լավրովի երկրորդ համար Զախարովան իմ ստատուսի տակ վիժեցրեց Արմեն Սարգսյանի կազմակերպած հայ-թուրքական ֆլիրտը, որի արդյունքում Թուրքիան պիտի դառնար ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր:

Ռուսաստանը պարզապես հասկացավ, որ իրական բանակցությունները տարվում են Մինսկի Խմբի շրջանակներից դուրս լրիվ այլ հարթակներում ու այդ բանակցությունների գլխավոր նպատակն է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացից: Ըստ «Բրիթիշ Փեթրոլիումի»՝ թուրքերը, հայերը և ադրբեջանցիները պիտի իրար հետ բարիշեն, մոռանան ցեղասպանությունը, ինքնորոշումը և այլ «շիզոֆրենիկ ազգայնական» նկրտումներ, դրա փոխարեն ըմբոշխնեն բաց հասարակության մոդելն առանց սահմանների, առանց ինքնության (միայն հայերի դեպքում), առանց ընտանիքի (նույնպես միայն հայերի դեպքում) ու, վերջիվերջո, առանց պետության (պարզ է, որ միայն հայերի դեպքում): Այս ամենի համար հույժ կարևոր է, որ դաշտից դուրս մղվի հայրենասիրության հիմնական հենարան Ռուսաստանը: Ռուսաստանն էլ, բնականաբար, դեմ է:

Հ.Գ. Բուն պլանը հետևյալն է․ Զանգելանում բնակեցնում են ադրբեջանցի «փախստական» կոչեցյալներին, իրենց անվտանգությունն ապահովող խաղաղապահներ են մտցնում ու աստիճանաբար սկսում են շարունակել Հայաստանը Իրանից տարանջատելու հին ու բարի ռազմավարությունը, որը ժամանակին վիժեցրեց Նժդեհը, իսկ 70 տարի հետո՝ Նժդեհի ժառանգորդները: Այս զանգելանյան հեռանկարը, մեղմ ասած, Ռուսաստանի շահերից, իհարկե, չի բխում: Իրենց թվում էր, որ կհաջողվի Հայաստանին պարտադրել մի երկու հյուսիսային շրջան զիջել ու, Ադրբեջանին դրա դիմաց մտցնելով ԵԱՏՄ, հարցը փակել: Քանի որ Սերժ Սարգսյանն ընդդիմանում էր, նրանք, մեղմ ասած, դեմ չէին իր հեռացմանը: Ցավոք, Ռուսաստանի համար խիյարը թարս բուսնեց, հիմա ստիպված սենց «սաբոտաժներ» են անում: Որովհետև չի կարա մարդ համ հայրենասեր լինի, համ էլ մի երկու շրջան հետ տա: Չի լինում տենց:

Ինչ ասեմ, արդար ա: Վաբշե կյանքը շատ արդար բան ա: