էսօր Արմավիրի գյուղերից մեկում մի մարդու հետ էինք զրուցում, որոշել էր արտագաղթել։
Կարկուտի պատճառով ամեն ինչ կորցրե՞լ էր, չէ, վարկերի տա՞կ էր, չէ, ընտանիքը չէ՞ր կարողանում պահել, չէ, լավ էլ կարողանում էր։
Գնում էր, որովհետև չէր կարողանում էս անարդարության մեջ ապրել, ասում էր. «Ռուսաստանում Պուտինը ինչ ուզում ա անի, ինձ չի հետաքրքրում, էն իմ երկիրը չի, բայց ստեղ ես չեմ կարա մնամ, տեսնեմ` ինչ են անում էս երկրի հետ»։
Կարծում եք` ուղղակի փախնո՞ւմ էր, ջայլամի նման էնքան որ չտեսնի՞, չէ, 96 թվից պայքարել էր, հավատացել բոլոր ընդդիմադիր առաջնորդներին, բայց անընդհատ հիասթափվելով՝ այլևս ուժ չուներ պայքարելու։
Իսկ այսպիսի մարդկանց հեռանալու համար մեր չստացված հեղափոխականները պատասխանատվություն զգո՞ւմ են։
Հ.Գ. Նա պատասխանատվություն զգում էր, որ իր հեռանալով վնասում է նաև ինձ, մեզ։
Հ.Գ. Հուսով եմ` նա ի վերջո կորոշի չարտագաղթել, ես դրան փորձելու եմ նպաստել…