Ծնվել է Հասմիկ Կարապետյանի երկրորդ երեխան


09:33 , 22 ապրիլ, 2020

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Ընտանիքում համալրման մասին երգչուհին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

Հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ Հասմիկ Կարապետյանը որդի է ունեցել։ Երգչուհու էջը լի է շնորհավորանքներով։

Ի դեպ, Հասմիկն ու նրա ամուսինը դուստր ունեն՝ Տաթեւը, որն արդեն երեք տարեկան է։