12 տարի առանց թմրանյութերի. Էմինեմի գրառումը


06:44 , 22 ապրիլ, 2020

Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը (իրական անունը՝ Մարշալ Մեթերս) թմրանյութերից կախվածությունից ազատվելու 12-րդ տարին է նշում։ Համապատասխան հրապարակումը երգիչն արել է Instagram սոցկայքի իր էջում՝ երկրպագուների հետ կիսվելով «12» թվանշանով և «Ապաքինում» գրությամբ կրծքանշանի լուսանկարով։

«Մի ամբողջ տասնամյակ․․․արձանագրված է։ Ես չեմ վախենում»,- լուսանկարին կից գրել է երգիչը։

Հրապարակումը սոցկայքում 1,3 միլիոնից ավելի հավանում և 23,5 հազարից ավելի մեկնաբանություն է ստացել։

Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, Էմինեմին թմրանյութերի կախվածությունից բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնն է փրկել։ Ռեփերը ինքնակենսագրական աշխատանք է ներկայացրել, որում պատմել է, թե ինչ էր տեղի ունենում իր հետ թմրանյութորի օգտագործման ժամանակ: