Էստեղ մեխն այն է, որ հայկական կողմը ոչ թե Մամեդյարովին է հերքում/հակադարձում, այլ համանախագահ երկրներից-միջնորդներից մեկին


18:58 , 21 ապրիլ, 2020

Էստեղ մեխն այն է, որ հայկական կողմը ոչ թե Մամեդյարովին է հերքում/հակադարձում, այլ համանախագահ երկրներից-միջնորդներից մեկին՝ ՌԴ-ին, ով համատեղությամբ նաև ՀՀ ռազմավարական գործընկերն է...

Սա ամենևին լավ չէ. սա հավանաբար այն մեկնարկն է, որն իր մեջ շատ ավելի մեծ սցենար ունի, քան զուտ Արցախի շուրջ իրավիճակի հարթեցումը...

Ի դեպ, Լիսաբոնի գագաթաժողովում էլ էինք մենակ մնացել, но потом прорвались же...

Հ.Գ. Մոռացա ասել ամենակարևորը՝ Արցախը այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Դա որոշել ենք մենք, արցախաբնակ հայերն ու Արցախը պաշտպանող մեր ստորաբաժանումները. սա երբեք չմոռանանք ու մեկ էլ չհիասթափվենք։